Էթիկայի հարցերով հանձնաժողովները

Գոյություն ունեն հանրային ծառայողների էթիկայի հարցերով հանձնաժողովներ:

 

Բարձաստիճան պաշտոնատար անձանց համար ստողծվում է էթիկայի առանձին հանձնաժողով: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործունեության և էթիկայի կանոնների խախտման առնչությամբ վարույթի իրականացման կարգը սահմանվում են օրենքով և Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:

 

Յուրաքանչյուր ոք իրասաու է գրավոր դիմում ներկայացնել էթիկայի հարցերով հանձնաժողովին` ենթադրյալ խախտումը տեղի ունենալուց հետո տասնհինգօրյա ժամկետում: Հանրային ծառայողների էթիկայի հանձնաժողովը կարող է քննարկել նաև զանգվածային լրատվամիջոցներով հրապարակված, ինչպես նաև թեժ գծերի միջոցով տեղեկատվություն տրամադրողների կողմից հանրային ծառայողների էթիկայի ու շահերի բախման վերաբերյալ ստացված տեղեկատվությունը: Ստացված դիմումների ու տեղեկատվության քննարկման արդյունքում էթիկայի հանձնաժողովը տալիս է եզրակացություն: Էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա համապատասխան պետական մարմնի լիազոր անձը ընդունում է որոշում, որի մասին տեղեկացվում է դիմողը և այն հանրային ծաայողը, ում դեմ ներկայացվել է դիմումը կամ ստացված է տեղեկատվությունը:

 

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել