Դատավորի ինքնաբացարկի հիմքերը սահմանված են Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 91-րդ հոդվածում:
Դատավորն ինքնաբացարկ է հայտնում իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ: Գործին մասնակցող անձը նման միջնորդություն կարող է ներկայացնել, իսկ դատավորը ինքնաբացարկ կարող է հայտնել միայն մինչև դատաքննությունն սկսվելը, բացառությամբ այն դեպքերի, երբ անձը կապացուցի, իսկ դատավորը կհիմնավորի, որ ինքնաբացարկի հիմքն իրեն հայտնի է դարձել դատաքննությունն սկսվելուց հետո և մինչ այդ չէր կարող հայտնի լինել: Ամեն դեպքում միջնորդությունը կարող է ներկայացվել, կամ ինքնաբացարկը կարող է հայտնվել միայն մինչև դատաքննության ավարտը:
Ինքնաբացարկի միջնորդությունը հայտնելու դեպքում գործի քննությունը ընդհատվում է մինչև այդ հարցի լուծումը: Նիստը կարող է ընդհատվել ոչ ավելի քան 3 օրով:
Ինքնաբացարկի միջնորդության քննության արդյունքներով դատավորը կամ ինքնբացարկ է հայտնում կամ կայացնում է որոշում միջնորդությունը մերժելու մասին:
Աղբյուրը`Իրավաբան.net