Վկաների, փորձագետների տուժողների պաշտպանությունը

Համաձայն ՄԱԿ-Ի կոնվենցիայի՝ յուրաքանչյուր մասնակից պետություն իր ներքին իրավական համակարգին համապատասխան և իր հնարավորությունների սահմաններում պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի, որ հնարավոր վրեժից և վախեցնելուց արդյունավետ պաշտպանություն ապահովի այն վկաների և փորձագետների համար, որոնք ցուցմունքներ են տալիս իրավախախտումների կապակցությամբ:

 

Պետությունները պետք է ապահովեն ապացուցման կանոնների ընդունումը, որոնք վկաներին և փորձագետներին հնարավորություն կտան ցուցմունքներ տալ այնպիսի եղանակով, որը ապահովում է այդպիսի անձանց անվտանգությունը, օրինակ կապի միջոցների, տեսակապի կամ պատշաճ այլ միջոցների օգնությամբ:

 

Ավելին, մասնակից պետությունները պետք է քննարկեն մյուս պետությունների հետ նշված անձնաց վերաբնակեցնելու համաձայնագրերը կամ պայմանավորվածությունները կնքելու հնարավորությունը:

 

Աղբյուրը`իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել