Գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող հարկադիր կատարողները ատեստաորվել են

Այսօր ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահավող ծառայությունում անցկացվել է գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող հարկադիր կատարողների ատեստավորումը: Նշենք, որ այն իրականացվում է «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ըստ որի՝ յուրաքանչյուր երեք տարին մեկ գլխավոր և առաջատար խմբի պաշտոններ զբաղեցնող հարկադիր կատարողների ենթակա են պարտադիր ատեստավորման:

 

Ատեստավորման հանձնաժողովի նախագահը ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանն է:

 

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել