Երկրաբանական տեղեկությունը տրամադրվում է անվճար. լիազոր մարմնին վճարում են միայն տեղեկության տրամադրման հետ կապված մատուցված ծառայությունների դիմաց` կառավարության սահմանած կարգով:
Ընդերքօգտագործման իրավունքի սահմաններում ընդերքօգտագործողի ստացած երկրաբանական տեղեկությունը չի կարող բացահայտվել առանց ընդերքօգտագործողի համաձայնության: Լիազոր մարմինը պարտավոր է ապահովել երրորդ անձանցից երկրաբանական տեղեկության գաղտնիությունը դրա կուտակման, արձանագրման, պահպանության, փոխանցման և օգտագործման ընթացքում:
Երկրաբանական տեղեկության գաղտնիության բացահայտման դեպքում բացահայտողը ենթարկվում է պատասխանատվության Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Երկրաբանական տեղեկության բացահայտման արգելքը չի գործում, եթե երկրաբանական տեղեկությունը տրամադրվում է`
1) դատարանի որոշման հիման վրա.
2) ընդերքօգտագործման իրավունքների վերաբերյալ պետական վիճակագրական հաշվետվություն կազմելու նպատակով.
3) լիազոր մարմնի ներքին շրջանակներում օգտագործման նպատակով.
4) ընդերքի պետական տեսչությանը, բնապահպանական պետական տեսչությանը, հարկային մարմիններին` վերջիններիս իրավասության սահմաններում օրենքով սահմանված կարգով իրականացվող վերահսկողական և հսկողական աշխատանքներում օգտագործելու նպատակով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net