Ո՞վ է պատասխանատու ապրանքի թերությունների հետևանքով պատճառված վնասի համարամար

Քաղաքացու կյանքին, առողջությանը կամ գույքին կամ իրավաբանական անձի գույքին` ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների կառուցվածքային, բաղադրամասային կամ այլ թերությունների, ինչպես նաև ապրանքի, աշխատանքի, ծառայության մասին ոչ ճիշտ կամ ոչ բավականաչափ ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելու հետևանքով պատճառված վնասը ենթակա է հատուցման ապրանք վաճառողի կամ արտադրողի, աշխատանք կատարողի կամ ծառայություններ մատուցողի կողմից` անկախ նրանց մեղքից և նրանց հետ տուժողի պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվելու պարագայից:

 

Նշվածը վերաբերում է միայն սպառողական, սակայն ոչ ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործման նպատակներով ապրանքներ ձեռք բերելու (աշխատանքներ կատարելու, ծառայություններ մատուցելու) դեպքերին:

 

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել