Հանրային քննարկման է ներկայացվում օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացնում «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը: Վերջինի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք հանգամանքներով. նախ` քրեակատարողական ծառայության գործունեության ընթացքում ծագել են հարցեր, որոնց կանոնակարգումները պետք է կատարելագործել կամ նպատակահարմարությունից ելնելով` փոփոխել, երկրորդ` կան հարաբերություններ, որոնք կանոնակարգված չեն` անհրաժեշտ է դրանք կանոնակարգել, երրորդ` անհրաժեշտ են կատարել խմբագրական կամ հստակեցման բնույթի փոփոխումներ կամ լրացումներ:

 

ՀՀ օրենքի նախագծին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Նախարարությունը կարևորում է Ձեր մասնակցությունն օրենքները բարելավելու հարցում և ակնկալում առաջարկություններ ու մեկնաբանություններ ներկայացված նախագծի շուրջ:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել