Միացյալ Արաբական Էմիրությունների իրավաբանների կալանքը վախի ալիք է բարձրացնում. բարոնուհի Քենեդի

Մարդու իրավունքներով զբաղվող իրավաբանները ճնշում են գործադրել Միացյալ Էմիրությունների ղեկավարների վրա` պահանջելով հանրայնացնել քաղաքացիական ազատությունների արշավին մասնակցած կալանավորների գտնվելու վայրի մասին տեղեկատվությունը, հայտնում է Global Legal Post-ը:

Միջազգային իրավաբանական ասոցիացիայի մարդու իրավունքների ինստիտուտը հայտնել է իր մտահոգությունը Պարսից ծոցում տեղի ունեցող իրավիճակի կապակցությամբ և խնդրել է տեղեկատվություն տրամադրել կալանավորվածների իրավիճակի, իրենց կալանավորման պատճառի մասին և ավելացրել է, որ անօրինական կալանավորվածները պետք է անմիջապես ազատ արձակվեն: Ինստիտուտի համանախագահ, Լոնդոնի առաջատար իրավաբան բարոնուհի Քենեդին ասել է, որ Միացյալ Արաբական Էմիրությունների կողմից իրավաբանների մեծաքանակ ձերբակալումների, արտաքսումների և հետապնդումների մասին տեղեկությունները վախի ալիք են բարձրացնում իրավաբանների շրջանում` լրջորեն խոչընդոտելով երկրում իրավունքի գերակայությանը:

 

Այս հայտարարությունը արվել է այն բանից հետո, երբ 61 տղամարդիկ, ներառյալ` հայտնի դատապաշտպաններ, մարտ ամսից սկսած կալանավորվել էին իրենց քաղաքական հայացքների պատճառով Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունների կողմից:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել