Կուսակցությունների կողմից նվեր ստանալը

Կուսակցություններն իրավունք ունեն գույքի, այդ թվում` դրամական միջոցների տեսքով նվիրատվություններ ստանալու ֆիզիկական և իրավաբանական անձանցից, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

 

Կուսակցությանը տրվող նվիրատվության, ինչպես նաև կուսակցության համար կատարված աշխատանքների ու ծառայությունների ընդհանուր չափը` դրամական արտահայտությամբ, մեկ տարվա ընթացքում չի կարող գերազանցել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի միլիոնապատիկը, այդ թվում`

 

1) մեկ առևտրային կազմակերպության կողմից` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը.

 

2) մեկ ոչ առևտրային կազմակերպության կողմից` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը.

 

3) մեկ ֆիզիկական անձի կողմից` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը:

 

Նվիրատվություններ չի թույլատրվում`

 

1) բարեգործական կամ կրոնական կազմակերպություններից, ինչպես նաև դրանց մասնակցությամբ կազմակերպություններից.

 

2) պետական և համայնքային բյուջեներից և (կամ) արտաբյուջետային միջոցներից, բացառությամբ օրենքով նախատեսված ֆինանսավորման.

 

3) պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններից և պետական ու համայնքային մասնակցությամբ առևտրային կազմակերպություններից.

 

4) նվիրատվության կատարման օրվանից մինչև վեց ամիս առաջ գրանցված իրավաբանական անձանցից.

 

5) օտարերկրյա պետություններից, օտարերկրյա քաղաքացիներից ու իրավաբանական անձանցից, ինչպես նաև օտարերկրյա մասնակցությամբ իրավաբանական անձանցից, եթե օտարերկրյա մասնակցի բաժնետոմսերը, փայը, բաժնեմասը տվյալ իրավաբանական անձի կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալում 30 տոկոսից ավելի է.

 

6) միջազգային կազմակերպություններից և միջազգային հասարակական շարժումներից.

 

7) քաղաքացիություն չունեցող անձանցից.

 

8) անանուն անձանցից:

 

Սահմանված չափը գերազանցող նվիրատվությունների ստացման դեպքում կուսակցությունը պարտավոր է ստանալուց հետո` երկու շաբաթվա ընթացքում, նվիրատվության սահմանված չափից ավելի ստացված մասը կամ նվիրատվությունն ամբողջությամբ, իսկ չթույլատրված նվիրատվություններն ամբողջությամբ վերադարձնել նվիրատուին, իսկ դրա անհնարիության դեպքում փոխանցել պետական բյուջե:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել