Իրավաբանական անձանց լուծարման համար անհրաժեշտ փաստաթղթերը

Ինչպես իրավաբանական անձի պետական գրանցումը, այնպես էլ նրա գործունեության դադարումը ենթակա է պետական գրանցման ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում:

 

 

Իրավաբանական անձի լուծարման պետական գրանցման համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

 

1) դիմում.

 

2) իրավաբանական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշումը լուծարման հաշվեկշիռը հաստատելու մասին.

 

3) լուծարման հաշվեկշիռը.

 

4) իր կողմից տեղեկանք` լուծարվող կազմակերպության գործունեությամբ առաջացած անձնակազմին վերաբերող փաստաթղթերը պետական կամ համայնքային արխիվ հանձնված լինելու մասին:

 

 

«Սնանկության հետևանքով լուծարված իրավաբանական անձի լուծարման պետական գրանցման համար ներկայացվում են դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը, դիմում և տեղեկանք` լուծարվող կազմակերպության անձնակազմին վերաբերող փաստաթղթերը պետական կամ համայնքային արխիվ հանձնված լինելու մասին», – նշում է «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի ավագ փաստաբան Կարեն Հովհաննիսյանը:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել