Ժառանգությունն ընդունելու իրավունքը փոխանցելը (ժառանգության տրանսմիսիա)
Իրազեկ քաղաքացի նախագծի 133-րդ տեսանյութի խորագիրն է՝ Ժառանգությունն ընդունելու իրավունքը փոխանցելը (ժառանգության տրանսմիսիա), փորձագետը՝ «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի փաստաբան Արփինե Եղիկյանը: Այն անձինք, որոնց համար ժառանգության իրավունքն առաջանում է ժառանգության տրանսմիսիայի հետևանքով, կարող են ժառանգությունն ընդունել ժառանգության բացումից հետո վեցամսյա ժամկետն ավարտվելու օրվանից երեք ամսվա ընթացքում: