Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը
Իրազեկ քաղաքացի նախագծի 132-րդ տեսանյութի խորագիրն է՝ Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը, փորձագետը՝ Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Սերինե Խաչատրյանը: Երեխայի խնամքի նպաստի իրավունքը ծագում է ծնողի համար նրա` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու մասին համապատասխան գործատուի (համատեղությամբ աշխատելու դեպքում` գործատուների) իրավական ակտում նշված ամսից: