Քաղաքապետի որոշմամբ ավտոբուսային երթուղիներից մեկի սպասարկման իրավունքը դադարեցվել է

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դեկտեմբերի 27-ին նոր որոշում է ստորագրել, որի համաձայն ավտոբուսային երթուղիներից մեկի սպասարկման իրավունքը դադարեցվել է:

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. օգոստոսի 16-ի հ.762 որոշմամբ հաստատված կարգի 58-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով և հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի 18.12.2018թ. համար 14/88471 հ զեկուցագիրը.

1.Դադարեցնել «Հարթ ուղի» ՍՊԸ-ի՝ Երևանի ներհամայնքային ավտոբուսային համար 56 երթուղու սպասարկման իրավունքը։

2.Երևանի քաղաքապետի 2012թ. մարտի 30-ի «Երևան քաղաքի ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղային ցանցը հաստատելու մասին» համար 2911-Ա որոշման.
1) N 1 հավելվածից հանել ավտոբուսային համար 56 երթուղին.
2) N 2 հավելվածում ընդգրկված միկրոավտոբուսային համար 23 երթուղին շարադրել հետևյալ խմբագրությամբ.

3.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետին՝ լուծել Երևանի ներհամայնքային ավտոբուսային հ.56 երթուղու համար «Հարթ ուղի» ՍՊԸ-ի հետ կնքած՝ ավ­տո­բու­սային կանո­նա­վոր փոխադրումների իրակա­նաց­ման պայմա­նագիրը։

4.Հանձնարարել «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրենին՝

1) լուծել «Հարթ ուղի» ՍՊԸ-ի հետ կնքած՝ Երևանի ներհամայնքային ավտոբուսային համար 56 երթուղու սպասարկ­ման ծառայությունների մատուցման պայմանագիրը.

2) կազմակերպել միկրոավտոբուսային հ.23 երթուղու աշխատանքը սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ուղեգծով:

Սույնորոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատ­վու­թյունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի վրա:

6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի խորհրդական Ա.Գևորգյանը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել