Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի ս.թ. օգոստոսի 1-ի հրամանով սահմանվել է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողների կողմից ծառայության ընթացքում պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքելու և պայմանագրային զինվորական ծառայության անցնելու կարգը։
Հրամանով կարգավորվում են ՀՀ զինված ուժերում շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողների կողմից ծառայության ընթացքում պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացնելու, դիմումը բավարարելու կամ մերժելու, պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքելու և զինվորական պաշտոնի նշանակելու հետ կապված հարաբերությունները: