Մաքսային մարմինները

Հայաստանի Հանրապետությունում մաքսային գործն իրականացնում են մաքսային մարմինները, որոնք հանդիսանում են իրավապահ մարմիններ:

 

Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններն են`

 

ա) վերադաս մաքսային մարմինը.

 

բ) վերադաս մաքսային մարմնի մաքսատները, այդ թվում՝ տարածաշրջանային և մասնագիտացված.

 

գ) վերադաս մաքսային մարմնի մաքսային կետերը, այդ թվում՝ սահմանային և մասնագիտացված:

 

Մաքսային մարմինները ստեղծում, վերակազմավորում և լուծարում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Մաքսային մարմինները տեղակայվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած վայրերում:

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է ստեղծել՝

 

ա) մասնագիտացված մաքսատներ և մաքսային կետեր, որոնց իրավասությունները սահմանափակվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ մաքսային մարմինների վրա դրված առանձին գործառույթների և (կամ) մաքսային սահմանով տեղափոխվող առանձին ապրանքատեսակների, այդ թվում՝ որոշակի տեսակի տրանսպորտային միջոցներով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումների իրականացման լիազորություններով.

 

բ) տարածաշրջանային մաքսատներ, այդ թվում՝ մասնագիտացված, որոնք գործում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած տարածաշրջաններում:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել