Շքանշանները, կոչումները և մեդալները շնորհվում են այն անձանց, ովքեր վաստակել են նման կոչում կամ շքանշան կրելու իրավունքը:
Հայաստանի Հանրապետության և ԽՍՀՄ շքանշան, մեդալ, պատվավոր կոչման կրծքանշան կամ շքանշանների և մեդալների շերտաձողիկներ կրելը դրա իրավունք չունեցող անձի կողմից, ինչպես նաև ապօրինաբար ԽՍՀՄ շքանշան, մեդալ, պատվավոր կոչման կրծքանշան պահելն առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով:
Հայաստանի Հանրապետության և ԽՍՀՄ պետական պարգևների կրծքանշան կրելը` դրա իրավունքը չունեցող անձի կողմից այդ պարգևները կամ դրանց կրծքանշաններն ապօրինաբար պահելը, ինչպես նաև դրանք գնելը, վաճառելը, փոխանակելը կամ այլ հատուցմամբ տալն առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասնհինգ տոկոսի չափով:
Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության շքանշանների և մեդալների հետ արտաքին նմանություններ ունեցող նշաններ, հուշադրամներ և կրծքանշաններ պատրաստելն առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև երեսուն տոկոսի չափով:
Աղբյուրը` Իրավաբան.net