Վերաքննիչ քաղաքացիական դատարանը ներկայացնում է ձևավորված դատական պրակտիկան՝ տոկոսների գումարների բռնագանձման պահանջով հայց ներկայացնելու դեպքում

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը հայտարարություն է տարածել, որով հայտնում է. «Ստորև ներկայացվում են տուժանքի (տուգանքի, տույժի) և տոկոսների գումարների բռնագանձման պահանջով հայց ներկայացնելու համար վճարվող պետական տուրքը հաշվարկելու հարցի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի իրավական դիրքորոշումները և ձևավորված դատական պրակտիկան:

1. Գումար բռնագանձելու պահանջով հայցագնի մեջ ներառվում է ինչպես պահանջվող գումարը, այնպես էլ դրա նկատմամբ հաշվեգրվող տոկոսները, տույժերը և տուգանքը: Ընդ որում նախատեսվում է, որ այդ տոկոսների հաշվարկման ժամկետը հայցադիմումը ներկայացնելու օրն է: Այսինքն՝ Օրենսդիրը նախատեսել է, որ տոկոսագումարների բռնագանձման պահանջ ներկայացնելու դեպքում հայցվորը պարտավոր է վճարել պետական տուրք մինչև դատարան դիմելու օրը ներառյալ (տե՛ս թիվ ԵԴ/20437/02/18 քաղաքացիական գործով որոշումը, թիվ ԱՐԱԴ/1462/02/18, թիվ ԱՐԱԴ/1376/02/18, թիվ ԵԴ/20437/02/18, թիվ ԵԴ/7132/02/18 քաղաքացիական գործերով որոշումները):

2. Տոկոսների և տույժերի գումարները հայցագնի մեջ մտնում են այն չափով, որքանով կազմում են մինչև հայցադիմումը Դատարան ներկայացնելու օրը: Այն դեպքում, երբ տոկոսների և տույժերի հաշվարկը սկսվում է հայցադիմումը Դատարան ներկայացնելու օրվանից, այդ գումարները չեն մտնում հայցագնի մեջ, որպիսի պայմաններում տուգանքների և տույժերի մասով պետական տուրքի վճարման պարտավորություն Դատարանի կողմից հայցվորի վրա դրվել չէր կարող (տե՛ս թիվ ԵԴ/14295/02/18, թիվ ՇԴ/2093/02/18 քաղաքացիական գործերով որոշումները):

3. Փոստային ծառայության միջոցով հայցադիմում նեկայացնելու դեպքում տոկոսների և տույժերի գումարները հայցագնի մեջ մտնում են այն չափով, որքանով կազմում են մինչև հայցադիմումը փոստային ծառայությանը հանձնելու օրը (տե՛ս թիվ ԼԴ/2323/02/18 քաղաքացիական գործով որոշումը)»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել