Ցմահ դատապարտյալ Վահագն Մարուքյանը ազատ արձակվեց 25 տարի ազատազրկված լինելուց հետո

Ցմահ դատապարտյալ Վահագն Մարուքյանն այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ազատ արձակվեց։ Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց նրա փաստաբանը, Ռոբերտ Ռևազյանը:

Դատարանը հաշվի է առնել դատապարտյալի ծանր առողջական վիճակը և պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունները:

Նա դատարանի դահլիճից ազատ արձակվեց։

Հիշեցնենք, որ Մարուքյանը մեղավոր է ճանաչվել Վանաձորի Ռազմական ոստիկանության պետի դիտավորյալ սպանության մեջ: Նա կալանավորվել է 1993 թ.-ին՝ 19 տարեկանում: Մարուքյանը դատապարտվել է մահապատժի, իսկ 2003թ.-ից մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել