Քրեական դատավարությունում ժամկետը բաց թողնելու հետևանքները և դրա վերականգնման կարգը

Որպես կանոն, օրենքով նախատեսված ժամկետն անցնելուց հետո կատարված դատավարական գործողությունները համարվում են անվավեր, եթե ժամկետը չի վերականգնվում:

 

Իսկ ինչպե ՞ս է հնարավոր վերականգնել այդ ժամկետը:

 

Բաց թողնված ժամկետի վերականգնման համար շահագրգիռ անձը միջնորդությամբ կամ խնդրանքով դիմում է վարույթն իրականացնող մարմնին: Այն որոշման կատարումը, որը բողոքարկված է սահմանված ժամկետի բացթողումով, նշված անձի միջնորդությամբ կարող է կասեցվել մինչև բաց թողնված ժամկետի վերականգնման հարցի լուծումը: Հարգելի պատճառով բաց թողնված ժամկետը պետք է վերականգնվի վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ:

 

Ընդ որում, ժամկետը վերականգնվում այն բաց թողած անձի համար, այլ ոչ ուրիշ անձանց, եթե վարույթն իրականացնող մարմնի համապատասխան որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

 

Բաց թողնված ժամկետը վերականգնելուց քրեական հետապնդման մարմնի հրաժարումը կարող է բողոքարկվել դատախազին: Բաց թողնված ժամկետը վերականգնելուց դատարանի հրաժարումը վերադաս դատարան բողոքարկման ենթակա չէ, սակայն վերադաս դատարանն իրավունք ունի վերականգնել բաց թողնված ժամկետը` իր վարույթում գտնվող գործով:

 

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել