Դեկտեմբերի 22-ին, ժամը 23.37-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողներից մեկը, շրջագայություն իրականացնելիս, Պ.Սևակի փողոցի թիվ 8 հասցեի մոտ նկատել է, որ անհայտ անձը մետաղյա լինգով հանել է «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենայի լուսարձակը և փոխանցել Պ.Սևակի փողոցի թիվ 7 հասցեի մոտ կայանված «Օպել»-ի վարորդին:
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:
Նրանք նկատելով ոստիկանին՝ դիմել են փախուստի, սակայն հետապնդելով նրանց՝ ոստիկանը «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդին՝ 1985 թ. ծնված Սամուել Գ.-ին, բերման է ենթարկել, որը հայտնել է, որ փախուստի դիմած անձը հանդիսանում է ոմն Հայկոն:
Գողոնն առգրավված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ Հայկոյի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: