Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, մի խումբ քաղաքացիներ գլխավոր դատախազության դիմաց բողոքի ակցիա են իրականացրել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխության դեմ:
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դեկտեմբերի 21-ի որոշմամբ բավարարվել էր ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը 25 միլիոն դրամ գրավով փոխարինելու միջնորդությունը: Նա ազատ է արձակվել: