Ներդրումների ներգրավման միջոցով «Նաիրիտի» վերագործարկման հարցով այսօր հանդիպեցի նաև գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանի հետ. Սերժ Վարագ Սիսեռյան

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը հայտնում է. «Այսօր կառավարությունում ընդունեցինք «Նաիրիտի» աշխատակիցների պատվիրակությանը: Բացի ինձնից, հանդիպմանը ներկա էին Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Տիգրան Արզումանյանը, վարչապետի պաշտոնակատարի օգնական Նաիրի Սարգսյանը և Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարության Ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Բորիս Գյուլումյանը:

«Նաիրիտի» աշխատակիցները ներկայացրեցին իրենց պահանջները և խնդիրները՝ մասնավորապես աշխատավարձի տոկոսների վճարման առումով:

Ներդրումների ներգրավման միջոցով «Նաիրիտի» վերագործարկման հարցով այսօր հանդիպեցի նաև գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանի հետ: Նշեմ, որ այս առումով կառավարությունը, բնականաբար, բաց է առաջարկությունների համար և պոտենցիալ ներդրողի հետ արդեն իսկ տեղի է ունեցել նախնական հանդիպում: Այժմ պետք է ընթանան մանրամասն բանակցություններ տարբեր շահագրգիռ գերատեսչությունների հետ, և համաձայնության գալու դեպքում կսկսվի համապատասխան ներդրումային գործընթաց»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել