Վարչապետի պաշտոբակատար Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել, որով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ աղետի գոտու քաղաքային բնակավայրերի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող տարածքների ոչ հիմնական շինությունների փաստագրման արդյունքների, ինչպես նաև 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո աղետի գոտու բնակավայրերում տեղադրված կամ կառուցված ժամանակավոր կացարանների՝ ըստ մարզերի և համայնքների բաշխվածության, պատկանելության, վիճակի, դրանցում բնակվող ընտանիքների թվի, այդ պայմաններում հայտնվելու պատճառների մասին տեղեկատվության հավաքագրման և ամփոփման, դրանց հիման վրա ոչ հիմնական շինություններում բնակվող ընտանիքների վերաբնակեցման՝ բնակարանային պայմանների բարելավման գործընթացի, այդ գործընթացում պետական պարտավորության ծավալները գնահատելու, տարածքները ոչ հիմնական շինություններից ազատելու, քաղաքաշինական փաստաթղթերի պահանջներին համապատասխանող շինություններն օրինականացնելու վերաբերյալ առաջարկություններ մշակելու, ինչպես նաև խնդրի լուծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափը հաշվարկելու նպատակով:
Որոշմամբ հաստատվել է նաև աշխատանքային խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի: Աշխատանքային խումբը գրանցած արդյունքների վերաբերյալ հաշվետվություն կտրամադրի մինչև 2019 թվականի հունիսի 30-ը:
Հավելված