Արցախի նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 21-ին հրամանագիր է ստորագրել, որով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում արդյունավետ գործունեության և ներդրած նշանակալի ավանդի համար Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով։