Դատարանը կարող է կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը, եթե գրավատուն (պարտապանը) կտրամադրի գրավառուի հնարավոր վնասների արժեքին համարժեք ապահովում. նոր օրինագիծ

Արդարադատության նախարարությունը իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում նոր օրինագիծ է հրապարակել, որով առաջարկվում է Քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերության 3-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Դատարանը կարող է կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը, եթե գրավատուն (պարտապանը) կտրամադրի գրավառուի հնարավոր վնասների արժեքին համարժեք ապահովում, բայց ոչ ավելի, քան գրավի առարկայի արժեքն է, գրավառուի հնարավոր վնասները հատուցելու համար»:

Օրենսգրքի 339-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը կշարադրվի հետևյալ խմբագրությամբ՝

«6) ներկայացվել է վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմում` անձի կողմից դատարան վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմում ներկայացնելու պահից մինչև վճարման կարգադրության վերաբերյալ առարկություն ստացվելու կամ դիմումում նշված հասցեով վճարման կարգադրությունը պարտապանին առաքելու անհնարինության հիմքով վճարման կարգադրությունը վերացնելու մասին որոշում կայացնելու պահը, իսկ եթե առարկություն չի ներկայացվել` մինչև վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումն ամբողջությամբ կամ մասնակի մերժելը` մերժված պահանջի մասով.»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել