ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, ստացվել է 55 հաղորդում՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։
Իսկ 2017 թվականի ապրիլի 2-ին տեղի ունեցած ԱԺ հերթական ընտրությունների ժամանակ արձանագրված կնտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում 2017 թվականի ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ի դրությամ, ստացվել էր 197 հաղորդում։
Տվյալների վերաբերյալ հայտնում է Քննչական կոմիտեն: