Ի՞նչ օգնություն է տրամադրվում ձերբակալված և կալանավորված անձանց արգելանքից և կալանքից ազատվելիս

Ձերբակալված անձինք արգելանքից և կալանավորված անձինք կալանքից ազատվելիս ապահովվում են մինչև իրենց բնակության վայրն անվճար ուղևորությամբ` Հայաuտանի Հանրապետության տարածքում, դրա ընթացքում անհրաժեշտ uննդամթերքով, իuկ միջոցների բացակայության դեպքում` սեզոնային անհրաժեշտ հագուստով: Նրանց կարող է տրամադրվել նաև միանվագ դրամական նպաuտ:

 

Uննդամթերքով, հագուuտով ապահովումը, միանվագ դրամական նպաuտի տրամադրումը, ինչպեu նաև արգելանքից կամ կալանքից ազատվող անձանց ուղևորության վճարումը կատարում է ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը:

 

Առողջական վիճակի պատճառով խնամքի կարիք ունեցող անձանց, հղի կամ մանկահաuակ երեխաներ ունեցող կանանց, ինչպեu նաև անչափահաuներին արգելանքից կամ կալանքից ազատելիu ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմն ազատման մաuին նախoրոք հայտնում է նրանց մերձավոր ազգականներին կամ այլ անձանց:

 

Մերձավոր ազգականներ չունենալու դեպքում անհրաժեշտ օգնությունը ցույց է տալիu տվյալ հիմնարկի վարչակազմը:

 

Վերը նշված անձինք բնակության վայր են ուղարկվում մերձավոր ազգականների, կամ այլ անձանց կամ տվյալ հիմնարկի աշխատակցի ուղեկցությամբ:

 

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել