Ո՞վ է գլխավորում օլիմպիական շարժումը ՀՀ-ում

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն` ՀԱՕԿ, գլխավորում է օլիմպիական շարժումը երկրում:

 

Հայաստանի Հանրապետության Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի և օլիմպիական մարզաձևերի ազգային ֆեդերացիաների հետ ՀԱՕԿ-ը մշակում և իրագործում է բարձրագույն նվաճումների` սպորտի զարգացման միասնական քաղաքականությունը:

 

ՀԱՕԿ-ն իրականացնում է Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի և մարզիկների մասնակցությունն օլիմպիական խաղերին ու Միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո անցկացվող մյուս միջոցառումներին:

 

Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերը և մարզիկներն օլիմպիական խաղերին և Միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո անցկացվող մրցումներին մասնակցում են Հայաստանի Հանրապետության պետական դրոշի ներքո:

 

Օլիմպիական շարժման և բարձրագույն նվաճումների` սպորտի զարգացման հարցերում ՀԱՕԿ-ը համադասում է հասարակական մարզական կազմակերպությունների աշխատանքները:

 

ՀԱՕԿ-ը մարզաձևերի ազգային ֆեդերացիաների և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացմամբ մշակում է օլիմպիական խաղերի նախապատրաստման քառամյա փուլային ծրագիրը:

 

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն միջազգային օլիմպիական կոմիտեի խորհրդանիշների, նշանաբանների պահապանն է մեր երկրում:

 

Հայաստանի օլիմպիական խորհրդանիշները գովազդային կամ այլ նպատակներով կարող են օգտագործվել միայն ՀԱՕԿ-ի թույլտվությամբ և պայմաններով:

 

Աղբյուր՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել