ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է դատարանի որոշմամբ: «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում այս մասին ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Որքան գիտեմ՝ նա գտնվում է Երևանի Կենտրոն քրեակատարողական հիմնարկում»,- ասաց Վանեցյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, վերաքննիչ քրեական դատարանը 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի ընտրության վերաբերյալ հրապարակեց որոշումը: Նախագահող դատավոր Ռուբիկ Մխիթարյանը որոշեց անփոփոխ թողել առաջին ատյանի կայացրած որոշումը, այն է կալանավորումը: