2018 թվականի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող «Սասնա ծռեր» կուսակցության կողմից առաջադրված և պատգամավորի թեկնածուների ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին է ներկայացրել իր գույքի և եկամուտների հայտարարագիրը:
Իրավաբան.net–ը հաջորդաբար ներկայացնում է 11 քաղաքական ուժերի թեկնածուների հայտարարագրերը:
Հայտարարագրում որպես հաշվետու ժամանակաշրջան է նշված 2017 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2018 թվականի նոյեմբերի 1-ը:
Վարուժան Ավետիսյանը հայտարարագրել է.
- բնակարան. Երևան, Խաղաղ Դոնի փողոց՝ 85.6 քմ
- հողամաս. Գեղարքունիքի մարզ, Մարտունի՝ 0.23 հա
- խոտհարք. Գեղարքունիքի մարզ, Մարտունի՝ 0.03.հա
- ավտոմեքենա. Nissan Teana (2004թ.):
Վարուժան Ավետիսյանն այժմ գործազուրկ է:
Ալիսա Չիլինգարյան