Ի՞նչ գույք ու եկամուտներ ունի Արթուր Բաղդասարյանը

2018 թվականի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող «Օրինաց երկիր» կուսակցության կողմից առաջադրված և պատգամավորի թեկնածուների ցուցակը գլխավորող Արթուր Բաղդասարյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին է ներկայացրել իր գույքի և եկամուտների հայտարարագիրը:

Իրավաբան.netը հաջորդաբար ներկայացնում է 11 քաղաքական ուժերի թեկնածուների հայտարարագրերը:

Հայտարարագրում որպես հաշվետու ժամանակաշրջան է նշված 2017 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2018 թվականի նոյեմբերի 1-ը:

Արթուր Բաղդասարյանը հայտարարագրել է.

  • բնակարան. Երևանի Բայրոնի փողոցում, 215.3 քմ,
  • ավտոտնակ. Բայրոնի փողոցում, 34.8 քմ:

Հաշվետու ժամանակահատվածում նրա եկամուտները կազմել են՝ 10 միլիոն դրամ, ստացվել են 2 աղբյուրից՝ փոխհատուցումներից:

Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Արթուր Բաղդասարյանի դրամական միջոցները կազմում են 30 միլիոն դրամ և 50 հազար դոլար:

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել