Անհրաժեշտ է դեղ, բայց գումար չկա…

Ծանր հիվանդությունը հեշտ է բուժել սկզբնական փուլում,
սակայն դժվար է ճանաչել, մինչդեռ երբ ուժեղանում է
հիվանդությունը, այդ ժամանակ դառնում է բացահայտված,
բայց արդեն դժվար բուժելի: Ն. Մաքիավելի

 

 

Հաճախ մարդկանց առողջական վիճակը վատթարանում է ոչ թե այն բանի համար, որ հիվանդությունը բուժելի չէ, այլ նրա համար, որ մարդիկ չունեն համապատասխան գումար` դեղ գնելու համար, կամ այդ դեղը մատչելի չէ, կամ էլ՝ առկա չէ:

 

 

Օրենդիրը, հաշվի առնելով այս հանգամանքները, ամրագրել է, որ Հայաստանի Հանրապետությունում բնակչությանը երաշխավորվում է հիմնական դեղերի ցուցակում ընդգրկված դեղերի առկայությունը, դրանց մատչելիությունը, իսկ առանց բժշկական ցուցումի ընդունած դեղից առողջությանը վնաս պատճառելու դեպքում` պաշտպանությունը:

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է այն հիվանդությունների և սոցիալական խմբերի ցանկը, որով այդ խմբում ընդգրկված անձանց իրավունք է տրվում դեղեր ձեռք բերել անվճար կամ արտոնյալ պայմաններով:

 

Ինչ վերաբերում է աղետների դեպքերին, ապա նման իրավիճակում բնակչությանը դեղերով ապահովելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Աղբյուր՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել