«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքը սահմանում է, որ ազգային անվտանգության մարմիններում ծառայության համար սահմանվում են հետևյալ տարիքային սահմանափակումները.
Կոչումը | Ծառայության սահմանային տարիքը |
Ենթասպայական կազմ ենթասպա, ավագ ենթասպա |
50 |
Սպայական կազմ Կրտսեր սպայական կազմ լեյտենանտ, ավագ լեյտենանտ, կապիտան |
50 |
Ավագ սպայական կազմ մայոր, փոխգնդապետ, գնդապետ |
50 55 |
Բարձրագույն սպայական կազմ գեներալ-մայոր, գեներալ-լեյտենանտ, գեներալ-գնդապետ |
65 |
Սահմանային տարիքի հասած ծառայողների` ազգային անվտանգության մարմիններում ծառայության ժամկետները տվյալ պաշտոնին նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը բացառիկ դեպքերում կարող է երկարաձգել մինչև 5 (ազգային անվտանգության մարմինների ուսումնական հաստատության դասախոսական կազմինը և հետախուզական ու հակահետախուզական ստորաբաժանումների` օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ավագ սպայական կազմի ծառայողներինը` մինչև 10) տարի ժամկետով: