Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների դաստիարակության և խնամքի ձևերը

Առանց ծնողական խնամքի մնացած երեխաները կարիք ունեն հատուկ իրավական պաշտպանության, որն էլ հանդիսանում է պետության պոզիտիվ պարտականությունը: Պետության այդ պարտականությունը իրականացվում է մի քանի եղանակով՝

 

 

1. Որդեգրման (դստերագրման) միջոցով,

 

 

2. խնամակալության և հոգաբարձության միջոցով,

 

 

3. խնամատար ընտանիքում տեղավորելու միջոցով:

 

 

Ի տարբերություն որդեգրման (դստերագրման) և խնամակալության (հոգաբարձության), որն առաջանում է օրենքի ուժով կամ վարչական ակտի հիման վրա, խնամատար ընտանիքում երեխայի դաստիարակությունը առաջանում է պայմանագրի հիման վրա, որի ուժով էլ նշված պարագայում խնամատար ընտանիքին ամսական կտրվածքով վճարվում է որոշակի դրամական գումար, որը սահմանված է պայմանագրով – նշում է «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի ավագ փաստաբան Կարեն Հովհաննիսյանը:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել