Քվեաթերթիկը վավեր է, եթե այն անվավեր չէ

Քվեարկության արդյունքներն ամփոփելիս սահմանված նմուշի, սակայն անվավեր քվեաթերթիկները հանվում են քվեաթերթիկների ընդհանուր կազմից և հաշվարկվում են առանձին: Մասնավորապես` սահմանված նմուշի քվեաթերթիկն անվավեր է, եթե`

 

1) մեկից ավելի թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) օգտին նշումներ է ներառում.

 

2) մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում միաժամանակ «կողմ եմ» և «դեմ եմ» բառերի դիմաց նշումներ է ներառում.

 

3) որևէ նշում չի ներառում.

 

4) բացի քվեարկության համար կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կամ դրան նմանվող նշանից ներառում է այլ` ընտրողի ինքնությունը բացահայտող նշում.

 

5) ընտրական հանձնաժողովի անդամի կողմից ստորագրված կամ սեփական դրոշմով դրոշմված կամ անհատական կնիքով կնքված չէ.

 

6) ակնհայտ խախտված է քվեաթերթիկում նշում կատարելու սահմանված ձևը: Սահմանված ձևի ոչ էական խախտումը չի կարող համարվել քվեաթերթիկի անվավերության հիմք, եթե ընտրողի մտադրությունը հստակ է և աներկբա:

 

Քվեաթերթիկը վավեր է, եթե այն անվավեր չէ:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել