Պապերն ու տատերը պարտավո՞ր են հոգալ երեխաների խնամքը

Երեխաների ապրուստը հոգալու, նրանց խնամքն ապահովելու պարտականությունը նախ և առաջ ծնողներինն է:

 

Երեխաներին ապրուստի միջոց տրամադրելու կարգն ու պայմանները ծնողները որոշում են ինքնուրույն։ Եթե ծնողները ապրուստի միջոց չեն տրամադրում իրենց երեխաներին, ապա վերջիններիս պահելու համար միջոցները (ալիմենտը) ծնողներից բռնագանձվում են դատական կարգով։

 

Սակայն միշտ չէ, որ դատարանի վճիռը հնարավոր է լինում կատարել, և ծնողից բռնագանձել ալիմենտ: Պատճառները կարող են լինել բազմաթիվ: Նմանատիպ դեպքերի համար ՀՀ Ընտանեկան օրենսգիրքը համապատասխան պարտականություններ է նախատեսում երեխաների տատերի ու ապերի համար:

 

«Օգնության կարիք ունեցող անչափահաս թոռներն իրենց ծնողներից ապրուստի միջոց ստանալու անհնարինության դեպքում անհրաժեշտ միջոցներ ունեցող իրենց պապերից ու տատերից դատական կարգով ալիմենտ ստանալու իրավունք ունեն։ Նույնպիսի իրավունք տրվում է օգնության կարիք ունեցող չափահաս անաշխատունակ թոռներին, եթե նրանք չեն կարող ապրուստի միջոց ստանալ իրենց ամուսիններից (նախկին ամուսիններից) կամ ծնողներից»,-հայտնում է «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի փաստաբան Արփինե Եղիկյանը:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել