Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների միմյանց և ՀՀ քաղաքացիների հետ ամուսնության գրանցման դիմումները ներկայացնում և ամուսնության գրանցման թույլտվություն են ստանում ՀՀ արդարադատության նախարարությունից:
Օտարերկրյա քաղաքացին արդարադատության նախարարություն պետք է ներկայացնի
անձը հաստատող փաստաթուղթը,
տվյալ պետության իրավասու մարմինների կամ դեսպանության /հյուպատոսության/ կողմից տրված ընտանեկան կարգավիճակը հաստատող փաստաթուղթ /տեղեկանք, թույլտվություն, հայտարարություն և այլն/` վավերացված ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական կամ հյուպատոսական մարմիններում` եթե այլ բան նախատեսված չէ ՀՀ միջազգային պայմանագրերով:
Օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից տրված փաստաթուղթը /փաստաթղթերը/ և քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի անձը հաստատող փաստաթուղթը թարգմանվում են հայերեն լեզվով` օրենքով սահմանված կարգով:
ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների միմյանց և ՀՀ քաղաքացիների հետ ամուսնության գրանցման դեպքում ամուսնության գրանցման ժամկետը բացի օրենքով նախատեսված դեպքերից, կարող է կրճատվել նաև ամուսնացողների կամ նրանցից մեկի ՀՀ տարածքից երկարատև ժամանակով մեկնելու /բացակայելու/ դեպքում:
ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների միմյանց և ՀՀ քաղաքացիների հետ ամուսնության գրանցման մասին թույլտվությունը սահմանված ժամկետից շուտ ստանալու համար անհրաժեշտ է վճարել կառավարության որոշմամբ սահմանված լրացուցիչ արտաբյուջետային գումար հետևյալ դրույքաչափերով`
· երկու աշխատանքային օրվա ընթացքում 150 000 դրամ
· հինգ աշխատանքային օրվա ընթացքում 120 000 դրամ
· յոթ աշխատանքային օրվա ընթացքում 90 000 դրամ:
Աղբյուրը` Իրավաբան.net