Նոտարի երդումը

Նորանշանակ նոտարը տալիս է հանդիսավոր երդում:

 

Երդման խորհուրդը կայանում է հետևյալում.

 

Նորանշանակ Նոտարն առավել պատասխանատվությամբ է մոտենում իրեն վստահված դիրքին,

 

Երդումը միանշանակ նպաստում է նորանշանակ Նոտարի կողմից իրեն վստահված դիրքի կարևորությանն ու առանձնահատկությանը:

 

Երբ նոտարը հանդիսավոր արարողությամբ` իր հանդեպ բարձր պատասխանատվության զգացումով տալիս է երդում, նա բարոյական պատասխանատվությամբ է լցվում ոչ միայն իր, այլ նաև իր շրջապատի հանդեպ: Սա նպաստում է, որ Պետության կողմից իրեն վստահված աշխատանքին նոտարն առավել ազնվորեն և բարեխղջորեն վերաբերվի, իր կողմից վավերացված փաստաթղթերում ցուցաբերի նոտարական պրոֆեսիոնալիզմ և իրավաբանի բարձր որակավորում:

 

Ստորև ներկայացնում ենք նոտարի երդման տեքստը.

 

«Ես` (անուն, հայրանուն, ազգանուն), ստանձնելով նոտարի պաշտոնը, երդվում եմ.

 

– գործել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան և պահպանել լատինական նոտարիատի միջագային միության սկզբունքները, պահպանել նոտարական գաղտնիքը և նոտարական էթիկայի կանոնները.

 

-լիազորություններս իրականացնելիս լինել արդար և անկողմնակալ.

 

-կատարել ծառայողական պարտականություններս՝ աշխատելով արժանապատվությամբ, խորհրդակցելով խղճիս և պատվիս հետ,

 

-միշտ և ամենուր բարձրպահել նոտարի դերն ու հեղինակությունը»:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել