ՀՀ քաղաքացու անձնագիրն անվավեր է ճանաչվում հետևյալ հիմքերի առկայության դեպքում`
1) լրացել է դրա վավերականության ժամկետը.
2) անձը դադարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելուց.
3) անձնագիրը կորել է.
4) անձնագիրը փոխանակվել է օրենքով սահմանված կարգով.
5) անձնագիրը կեղծվել է.
6) անձնագիրը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ.
7) քաղաքացին անձնագիրը չի վերցրել այն ստանալու մասին դիմում տալու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում.
8) անձը մահացել է:
Անձնագիրը կորցնելու դեպքում քաղաքացին այդ մասին հայտնում է ոստիկանության մարմին, այլ պետությունում գտնվելու դեպքում` տվյալ պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ:
Մահացած քաղաքացու անձնագիրը հանձնվում է մահվան պետական գրանցումն իրականացնող մարմնին:
Աղբյուրը` Իրավաբան.net