Ուղղակի և անուղղակի դիտավորություն

Դիտավորությամբ կատարված հանցանքը կարող է դրսևորվել ուղղակի կամ անուղղակի դիտավորությամբ:

 

Ուղղակի դիտավորություն

 

Հանցանքը համարվում է ուղղակի դիտավորությամբ կատարված, եթե անձը գիտակցել է իր գործողության (անգործության)՝ հանրության համար վտանգավոր բնույթը, նախատեսել է հանրության համար դրա վտանգավոր հետևանքները և ցանկացել է դրանց վրա հասնելը:

 

Անուղղակի դիտավորություն

 

Հանցանքը համարվում է անուղղակի դիտավորությամբ կատարված, եթե անձը գիտակցել է իր գործողության (անգործության)՝ հանրության համար վտանգավոր բնույթը, նախատեսել է հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, չի ցանկացել այդ հետևանքները, բայց գիտակցաբար թույլ է տվել դրանք:

 

Եթե օրենքն ավարտված հանցագործության համար քրեական պատասխանատվությունը չի կապում հանցավոր արարքի որոշակի հետևանքների առաջացման հետ, հանցանքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դա կատարող անձը գիտակցել է իր արարքի՝ հանրության համար վտանգավոր բնույթը և ցանկացել է կատարել դա:

 

Դիտավորյալ հանցագործության ծանրացնող հանգամանքների համար անձը ենթակա է քրեական պատասխանատվության, եթե նա գիտակցել է այդ հանգամանքները:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել