Ի՞նչ կարգով է իրականացվում անչափահասի էմանսիպացիան

Էմանսիպացիան անչափահասի լրիվ գործունակ ճանաչումն է:

 

Օրենքով նախատեսված դեպքերում տասնվեց տարեկան դարձած անչափահասը կարող է դիմել իր բնակության վայրի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` իրեն լրիվ գործունակ (էմանսիպացված) ճանաչելու մասին դիմումով:

 

Դատարանը դիմումը քննում է դիմողի, ծնողներից մեկի (որդեգրողների, հոգաբարձուի) կամ խնամակալության ու հոգաբարձության մարմնի ներկայացուցչի պարտադիր մասնակցությամբ:

 

Դիմումի քննության արդյունքներով դատարանը վճիռ է կայացնում դիմողի խնդրանքը բավարարելու կամ մերժելու մասին:

 

Դիմումը բավարարվելու դեպքում դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից տասնվեց տարեկան դարձած անչափահասը ճանաչվում է լրիվ գործունակ (էմանսիպացված):

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել