Պետական տուրք վճարողների իրավունքներն ու պարտականությունները

Օրենքով նախատեսված ծառայություններից կամ գործողություններից օգտվելու համար անձը պետք է վճարի պետական տուրք:

 

Իսկ ի՞նչ իրավունքներ և պարտականություններ ունեն պետական տուրք վճարողները:
Պետական տուրք վճարողներն իրավունք ունեն`

 

պահանջել պետական տուրք գանձող մարմնից` կատարելու տուրքի հաշվարկ, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև վերահաշվարկ.

 

վերադասության, ինչպես նաև դատական կարգով գանգատարկել պետական տուրք գանձող մարմնի կամ պաշտոնատար անձանց գործողությունները.

 

դիմել համապատասխան պետական մարմիններ` պետական տուրքի վճարման արտոնություններ ստանալու համար.

 

ստանալ պետական տուրքի վճարման մասին տեղեկանք.

 

օրենքով սահմանված դեպքերում պահանջել և ստանալ վերադարձման ենթակա պետական տուրքի գումարը:

 

Պետական տուրք վճարողները պարտավոր են`

 

ժամանակին և լրիվ վճարել օրենքով սահմանված պետական տուրքերը.

 

պետական տուրքի վճարումով ծառայություններ կամ գործողություններ իրականացնող մարմիններ կամ պաշտոնատար անձանց ներկայացնել պետական տուրքի վճարումը հիմնավորող փաստաթղթերը.

 

ներկայացնել պետական տուրքի վճարման գծով իրեն վերապահված արտոնությունները հաստատող փաստաթղթերը.

 

օրենքով սահմանված դեպքերում պետական բյուջե վճարել պետական տուրքը ժամանակին չվճարելու համար հաշվարկված տույժի գումարները:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել