Որքա՞ն է կազմում աշխատանքային փորձաշրջանի ժամկետը
Իրազեկ քաղաքացի նախագծի 125-րդ տեսանյութի խորագիրն է՝ Որքա՞ն է կազմում աշխատանքային փորձաշրջանի ժամկետը, փորձագետը՝ Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Սերինե Խաչատրյանը: Փորձաշրջանի ժամկետը չի կարող երեք ամսից ավելի լինել, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի, օրինակ` քաղաքացիական ծառայողների համար կարող է սահմանվել մինչև վեց ամիս ժամկետով փորձաշրջան: