Ո՞րն է այլընտրանքային ծառայությունը
Իրազեկ քաղաքացի նախագծի 124-րդ տեսանյութի խորագիրն է՝ Ո՞րն է այլընտրանքային ծառայությունը, փորձագետը՝ Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Զարուհի Հարությունյանը: Այլընտրանքային ծառայություն անցած քաղաքացիները չեն կարող օրենքով սահմանված կարգով զենք կրելու, պահելու, պահպանելու և օգտագործելու իրավունք ստանալ, ինչպես նաև այնպիսի պետական պաշտոնների զբաղեցնել, որոնց վրա օրենսդրությամբ դրված են այնպիսի գործառույթներ, որոնք կապված են զենք կրելու, պահելու, պահպանելու և օգտագործելու հետ: