Օտարման ենթակա չեն

Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանությունը ցանկացած պետության և ժողովրդի արժեքների պահպանության նախապայմաններից է: Ուստի անհրաժեշտ են և՛ օրենսդրական, և՛ գործնական քայլեր` պատմության և մշակույթի օբյեկտների պահպանության, վնասման դեպքում դրանց վերականգնման ուղղությամբ:

 

Հայաստանի Հանրապետությունում օտարման ենթակա չեն Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված ու Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող հետևյալ հուշարձանները.

 

1) հնագույն, հին և միջնադարյան ժամանակաշրջանների հետևյալ հուշարձանները՝ իրենց զբաղեցրած և առանձնացված տարածքներով.

 

ա) քարեդարյան բացօթյա կայանները, քարայր-կացարանները, դրանց համալիրները,

 

բ) բնակատեղիները, ամրոց-բնակատեղիները (բերդշեները), ամրոցները, դրանց հատվածները, պաշտպանական պարիսպները, դիտակետերը, աշտարակները, խանդակները, գետնուղիները և ամրաշինական այլ կառույցներ,

 

գ) մեգալիթյան կոթողները՝ մենհիրներ, վիշապաքարեր, կրոմլեխներ, սահմանաքարեր,

 

դ) ժայռապատկերները, վիմագրական հուշարձանները, դրանց համալիրները,

 

ե) հնագիտական մշակութային շերտերը,

 

զ) դամբարանները, դամբարանադաշտերը, դամբանաբլուրները, պատմական գերեզմանոցները, խաչքարերը, հուշակոթողները, հուշասյուները, տապանաքարերը,

 

է) այն պաշտամունքային և քաղաքացիական կառույցները՝ մեհյանները, տաճարները, եկեղեցիները, մատուռները, վանական համալիրները, բնակելի, պալատական, արտադրական, կոմունալ, տնտեսական շինությունները, որոնց պահպանվածության վիճակը բացառում է դրանց ամբողջական գիտական վերականգնման և սկզբնական գործառնական նշանակությամբ օգտագործման հնարավորությունը,

 

ը) չգործող հին հանքահորերը, պատմական ճանապարհների հատվածները, ճարտարագիտական կառույցները՝ ջրանցքներ, ամբարտակներ, կամուրջներ, ջրանցույցներ,

 

2) նոր և նորագույն ժամանակաշրջանների հետևյալ հուշարձանները՝ իրենց զբաղեցրած և առանձնացված տարածքներով.

 

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա ստեղծված պատմամշակութային և բնապատմական արգելոցները, տուն-թանգարանները, պանթեոնները, հուշահամալիրները, հուշակոթողները,

 

բ) պատմամշակութային հավաքածուներ ներառող պետական պահոցների, թանգարանների, տուն-թանգարանների շենքերը:

 

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել