Տեղեկատվության ազատության ապահովման հիմնական սկզբունքներն են՝
1) տեղեկությունները գրանցելու, դասակարգելու և պահպանելու միասնական կարգի սահմանումը.
2) տեղեկություններ փնտրելու և ստանալու ազատության պաշտպանությունը.
3) տեղեկություններ տրամադրելու մատչելիության ապահովումը.
4) հրապարակայնությունը։
Տեղեկատվություն տնօրինողը` տեղեկություններ ունեցող պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, պետական հիմնարկները, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունները, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպություններ և դրանց պաշտոնատար անձինք մշակում, գրանցում, դասակարգում և պահպանում են անհրաժեշտ տեղեկությունները:
Յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը և (կամ) դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինողին և ստանալու այդ տեղեկությունը։
Օտարերկրյա անձինք օրենքով նախատեսված իրավունքներից և ազատություններից կարող են օգտվել միայն օրենքով և (կամ) միջազգային պայմանագրով սահմանված դեպքերում:
Տեղեկատվության ազատությունը կարող է սահմանափակվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված դեպքերում:
Աղբյուրը` Իրավաբան.net