Գրազը պարտավորություն է, որով մի կողմը հաստատում է, իսկ մյուսը կողմը ժխտում է որոշակի հանգամանքի առկայությունը: Հանգամանքն ինքը վրա է հասնում անկախ նրանցից:
Կողմերը միայն հավատում են հանգամանքի վրա հասնելուն:
Անհրաժեշտ է նշել, որ քաղաքացիների և իրավաբանական անձանց պահանջները` կապված ռիսկի վրա հիմնված խաղեր և գրազ (մոլեխաղեր) կազմակերպելու կամ դրանց մասնակցելու հետ, ենթակա չեն դատական պաշտպանության, բացառությամբ այն անձանց պահանջների, ովքեր խաղերին կամ գրազին մասնակցել են խաբեության, բռնության, սպառնալիքի կամ իրենց ներկայացուցչի` խաղերի կամ գրազի կազմակերպչի հետ չարամիտ համաձայնության ազդեցության ներքո, ինչպես նաև օրենքով նշված այլ պահանջների դեպքում:
Աղբյուրը` Իրավաբան.net