Ի՞նչ ժամկետներում է գրանցվում ամուսնությունը
Իրազեկ քաղաքացի նախագծի 123-րդ տեսանյութի խորագիրն է՝ Ի՞նչ ժամկետներում է գրանցվում ամուսնությունը, փորձագետը՝ ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյանը: Ամուսնության պետական գրանցումն իրականացվում է ՔԿԱԳ տարածքային բաժին ամուսնացող անձանց ներկայացրած համատեղ դիմումում նշված օրը, սակայն ոչ շուտ, քան դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող 10-րդ օրը և ուշ, քան երեք ամիսը: Ամուսնացող անձանց համատեղ դիմումի հիման վրա ամուսնության պետական գրանցման 10-օրյա ժամկետը կարող է կրճատվել հարգելի պատճառների առկայության դեպքում: