Անձնակազմով տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագրով (ժամկետով ֆրախտ) վարձատուն վճարի դիմաց տրանսպորտային միջոցը հանձնում է վարձակալի ժամանակավոր տիրապետմանը և օգտագործմանը ու իր ուժերով ծառայություններ է մատուցում դրա կառավարման և տեխնիկական շահագործման համար:
Նշենք որ անձնակազմով տրանսպորտի միջոցի վարձակալության պայմանագրի նկատմամբ չեն կիրառվում վարձակալության պայմանագիրն անորոշ ժամկետով վերսկսելու մասին կանոնները:
Անձնակազմով տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագիրը կնքվում է գրավոր:
Անձնակազմով տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագրի ամբողջ ժամկետի ընթացքում վարձատուն պարտավոր է ապահովել վարձակալության հանձնված տրանսպորտային միջոցի պատշաճ վիճակը: Այդ պարտականությունը ներառում է տրանսպորտային միջոցի ընթացիկ և հիմնական վերանորոգումն ու անհրաժեշտ պատկանելիքներ տրամադրելը:
Աղբյուր՝ Իրավաբան.net