Երևանի ընդհանուր իրավասության դատարանում 2 ոստիկանի մահվան պատճառ դարձած ավտովթարի համար մեղադրվող Սարգիս Վարդանյանի գործով նշանակված դատական նիստը այսօր նույնպես հետաձգվեց: Նախագահող դատավոր Հարություն Մանուկյանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը, և դատական նիստը անորոշ ժամանակով հետաձգվեց:
Սարգիս Վարդանյանը հրաժարվել էր նախկին պաշտպանից և նոր պաշտպան ընտրել Հակոբ Մարտիրոսյանին:
Տուժող Արեգ Դավթյանի հոր՝ Գարեգին Դավթյանի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը նշեց, որ դատական նիստերը հետաձգվում են ամբաստանյալի պաշտպանների տարբեր պատճառաբանությունների հետևանքով։
60 կմ/ժ երազանցելով 113 կմ/ժ արագությամբ ստեղծել է վթարային իրադրություն, որի արդյունքում բախվել է ոստիկանության ավագ լեյտենանտ Արեգ Դավթյանի վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև գովազդային վահանակին, որից հետո լքել է դեպքի վայրը և հեռացել: Վթարի հետևանքով «Տոյոտա» մակնիշի վարորդ` Արեգ Դավթյանին և ուղևոր` Խաչիկ Գասպարյանին անզգուշությամբ պատճառվել է մահ:
Նշենք, որ գործով իրեղեն ապացույցներ են ճանաչվել Ս.Վարդանյանի հագուստները, միկրոպրեպարատները, բջջային հեռախոսը՝ փաթեթավորված վիճակում: